Իմ օրոք հաջողվել է կանգնեցնել ութ պատերազմ, իններորդն էլ ճանապարհին է․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շուտով վերջ դնել ևս մեկ պատերազմի: Այս մասին նա հայտարարել է հանրապետական սենատորների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք հասել ենք ութ պատերազմի ավարտին։ Կհավատաք, թե՝ ոչ, մոտենում է իններորդի ավարտը», - ասել է ԱՄՆ նախագահը՝ չմանրամասնելով, թե որ պատերազմի ավարտի մասին է խոսքը։


