ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմ գաղտնալսմանը Հայաստանի եւ Ուկրաինայի ենթադրյալ մասնակցության մասին հեքիաթները հերքվել են․ հույն քաղաքական գործիչ

Իմ գաղտնալսմանը Հայաստանի եւ Ուկրաինայի ենթադրյալ մասնակցության մասին հեքիաթները հերքվել են․ հույն քաղաքական գործիչ

Իմ գաղտնալսմանը Հայաստանի եւ Ուկրաինայի ենթադրյալ մասնակցության մասին հեքիաթները հերքվել են։

Այս մասին հայտարարել է Հունաստանի ընդդիմադիր ՊԱՍՕԿ կուսակցության նախագահ Նիկոս Անդրուլակիսը, գրում է Greek City Times-ը։
 
Նրա խոսքով՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռուստաուղերձում խուսափել է գաղտնալսման հետ կապված բացատրությունից։
 
«Իմ հեռախոսը գաղտնալսելու համար օգտագործվել է «Predator» լրտեսական ծրագիրը, այն դեպքում, երբ մի քանի օր առաջ EYP-ն ինձ հսկողության տակ է առել»,-ասել է Անդրուլակիսը:
 
«Իմ գաղտնալսմանը Հայաստանի եւ Ուկրաինայի ենթադրյալ մասնակցության մասին հեքիաթները հերքվել են»,-ընդգծել է նա։    
 
Դիմելով Հունաստանի վարչապետին՝ Անդրուլակիսը անհապաղ բացատրություն է պահանջել իր նկատմամբ հսկողության  պատճառի մասին: 
 
Նա հավելել է, որ չի ընդունի որեւէ կոծկում եւ թույլ չի տա Միցոտակիսին «պարզեցնել երկրի առանցքային իշխանության բաժանման գործը»։ 

  • Կիսվել: