ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Իլոն Մասկը Թրամփին անվանել է ԱՄՆ նախագահի ավելի ընդունելի թեկնածու

Իլոն Մասկը Թրամփին անվանել է ԱՄՆ նախագահի ավելի ընդունելի թեկնածու

Իլոն Մասկը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ նախագահի ավելի ընդունելի թեկնածու, քան իր մրցակից Քամալա Հարիսը։

Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի գաղափարախոսությունը ենթադրում է մարդկության ոչնչացում։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր առողջության հետ կապված մտահոգությունների և աճող քննադատությունների ֆոնին, որոշել է չվերընտրվել և որպես իրեն փոխարինող է առաջադրել ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին: Թրամփին պաշտոնապես առաջադրել է Հանրապետական ​​կուսակցությունը պետության ղեկավարի պաշտոնում։ Նրա հետ մեկտեղ փոխնախագահի թեկնածու է հաստատվել Օհայոյից սենատոր Ջ.Դ.Վենսը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։

  • Կիսվել: