երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իլոն Մասկը շուրջ 4 մլդ դոլարի Tesla-ի բաժնետոմսեր է վաճառել

Իլոն Մասկը շուրջ 4 մլդ դոլարի Tesla-ի բաժնետոմսեր է վաճառել

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Tesla ընկերության 19,5 միլիոն բաժնետոմս է վաճառել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 4 միլիարդ դոլար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) փաստաթղթին։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել է, որ Մասկի կարողությունը գնահատվում է 194,8 միլիարդ դոլար։ Նման անկման պատճառը կապված է նրան պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերի գնի ակման հետ։ Հոկտեմբերի վերջին Twitter սոցցանցի գնան գործարքն ավարտին հասցնելուց հետո Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել է 15,04%-ով։

Ներկա պահին գործարարն ուղիներ է փնտրում Twitter-ի ծախսերը կրճատելու համար և սոցցանցի հավելյալ մոնետիզացիայի մի շարք տարբերակներ է քննարկում։ Մասնավորապես, ինչպես գրել է The Verge պորտալը, Twitter-ը կարող է բոլոր օգտատերերի համար վճարովի դառնալ, քանի որ հենց այս գաղափարն են ակտիվ քննարկում Մասկն ու նրա խորհրդական Դևիդ Սաքսը։

  • Կիսվել: