հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում կրճատվել է 24,5 մլրդ դոլարով

Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում կրճատվել է 24,5 մլրդ դոլարով

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում կրճատվել է 24,5 մլրդ դոլարով՝ Tesla-ի արժեթղթերի՝ ավելի քան 11 տոկոսով արժեզրկման պատճառով: Այս մասին վկայում են Forbes-ի՝ իրական ժամանակում փոփոխվող տվյալները:

Ներկա պահին նրա կարողությունը կազմում է 218,3 մլրդ դոլար, և նա շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը:

Էլեկտրամեքենար արտադրող Tesla ընկերության արժեթղթերը նվազել են Մասկի հայտարարության ֆոնին: Գործարարն ավելի վաղ հայտնել էր, որ այս տարի Tesla-ի չիպերի պակասորդի պատճառով ընկերությունը նոր մոդելներ չի ներկայացնի:

Հիշեցնենք, որ «Տեսլան» 2021 թվականին ռեկորդային 5,52 մլրդ դոլարի հասույթ է ունեցել, ինչը 7,7 անգամ ավելին է, քան 2020 թվականի տվյալները:

  • Կիսվել: