Իլոն Մասկը կհեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից. նրան փոխարինողը կին է
Twitter ընկերության սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ վեց շաբաթից կլքի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Մի կին, որի անունը Մասկը չի նշել, կդառնա ընկերության նոր գործադիր տնօրենը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ վարձել եմ X/Twitter-ի նոր գործադիր տնօրենին: Նա աշխատանքի կանցնի մոտ վեց շաբաթից»,- գրել է Մասկը թվիթերյան միկրոբլոգում:
Նա մանրամասնել է, որ ինքը կզբաղեցնի գործադիր նախագահի և տեխնիկական տնօրենի պաշտոններն ընկերությունում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Twitter-ի սեփականատերը սոցցանցի օգտատերերին խնդրել էր քվեարկել, թե արդյոք նա պետք է հեռանա ընկերության ղեկավարի պաշտոնից, որը նա ստանձնել էր սոցիալական ցանցը գնելուց հետո: Մասկը խոստացել է ընդունել հարցման մասնակիցների որոշումը։ Քվեարկությանը մասնակցել է 17,5 մլն օգտատեր, նրանցից 57,5%-ը կողմ է արտահայտվել Մասկի հրաժարականին։
«Ես կհեռանամ գործադիր տնօրենի պաշտոնից, հենց որ գտնեմ ինչ-որ մեկին բավական հիմար, որ ստանձնի այս աշխատանքը: Դրանից հետո ես պարզապես կղեկավարեմ ծրագրային ապահովման և սերվերի թիմերը»,- այն ժամանակ թվիթերյան միկրոբլոգում գրել էր Մասկը: