չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իլոն Մասկը հրաժարվել է հեռացնել Դմիտրի Մեդվեդևի գրառումը թվիթերից

Իլոն Մասկը հրաժարվել է հեռացնել Դմիտրի Մեդվեդևի գրառումը թվիթերից

Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը հրաժարվել է ջնջել սոցցանցում ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի գրառումը օգտատերերից մեկի կոչից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։

Twitter-ի օգտատերերից մեկը ուշադրություն է հրավիրել շաբաթ օրը արված գրառման վրա, որտեղ բացատրվում է, թե ինչու ոչ մեկին պետք չէ Ուկրաինան։

«Բոլոր նորությունները որոշակի չափով քարոզչություն են: Թող մարդիկ ինքնուրույն որոշումներ կայացնեն»,- ասել է Մասկը՝ ի պատասխան Մեդվեդևի հաշվին քայլեր ձեռնարկելու կոչին:

«Այս հարթակը ոչ կգովազդի, ոչ էլ կսահմանափակի նրանց հաշիվները, բայց մենք արագ կդադարեցնենք համակարգը խաբելու փորձերը»,- ավելի ուշ գրել է նա։

  • Կիսվել: