կիրակի, փետրվար 5
5 / 2 / 2023
Իլոն Մասկը չեղարկել է Twitter-ի աշխատակիցների մի շարք արտոնություններ

Իլոն Մասկը չեղարկել է Twitter-ի աշխատակիցների մի շարք արտոնություններ

Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, որը վերջերս դարձել Է Twitter-ի սեփականատերը, չեղարկել Է ընկերության աշխատակիցների մի շարք արտոնություններ: Այս մասին տեղեկանում Է Verge պորտալից:

Խոսքը, մասնավորապես, առողջապահական ծառայությունների, տնային ինտերնետի, ուսուցման և վերապատրաստման, երեխաների ցերեկային խնամքի մասին Է: «Արտոնությունները ժամանակի ընթացքում կվերանայվեն և կարող են վերականգնվել, երբ ընկերության ֆինանսական վիճակը բարելավվի», – պորտալը մեջբերում Է իր տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթուղթը: Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնվել Է 2006 թվականին:

Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն Է՝ համառոտ հաղորդագրությունների փոխանակման համար: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Իլոն Մասկը ընկերությունը ձեռք է բերել հոկտեմբերի 27-ին 44 միլարդ դոլարով: Twitter-ի սեփականատերը դառնալուց հետո Մասկը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել ինչպես ընկերության կառավարման, այնպես Էլ սոցիալական ցանցի քաղաքականության մեջ:-

  • Կիսվել: