ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Իլոն Մասկը 12-րդ անգամ է հայր դարձել. Bloomberg

Իլոն Մասկը 12-րդ անգամ է հայր դարձել. Bloomberg

Ամերիկացի միլիարդատեր, Tesla, Space X ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կրկին հայր է դարձել։ Լույս աշխարհ է եկել 52-ամյա ձեռներեցի 12-րդ երեխան: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Պարզվել է, որ երեխան ծնվել է 2024 թվականի սկզբին, սակայն բազմազավակ հայրն այս տեղեկությունը գաղտնի է պահել։ Երեխայի մայրը, ըստ անանուն աղբյուրների, Սիոբհան Զիլիսն էր, որը Մասկի ընկերություններից մեկի հատուկ նախագծերի տնօրենն է։ Ինչ սեռի է երեխան և ինչ է նրա անունը, դեռևս հայտնի չէ։

Նշվել է նաև, որ սա զույգի համատեղ առաջին երեխան չէ։

Իլոն Մասկը երեք տարբեր կնոջից 10 ճանաչված կենսաբանական երեխա ունի:

  • Կիսվել: