չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Իլհամ Ալիևը որդու հետ այցելել է ռազմածովային ուժերի օբյեկտներ

Իլհամ Ալիևը որդու հետ այցելել է ռազմածովային ուժերի օբյեկտներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու՝ Հեյդար Ալիևի հետ այցելել է ռազմածովային ուժերի ռազմական օբյեկտներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահն ու որդին հետևել են թուրքական արտադրության «Աքընջը» անօդաչու թռչող սարքի թռիչքին։

Վերջին շրջանում Ադրբեջանի առաջնորդը սկսել է որդու հետ հաճախ ներկայանալ հանրությանը, մասնակցել պաշտոնական միջոցառումների, չնայած 27-ամյա Հեյդար Ալիևը որևէ պաշտոն չի զբաղեցնում:

  • Կիսվել: