երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իլհամ Ալիեւը խաղաղության հնարավորություն չի տեսնում

Իլհամ Ալիեւը խաղաղության հնարավորություն չի տեսնում

Լեռնային Ղարաբաղի վերահսկողության համար մեկուկես ամիս տեւած պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը BBC-ին ասել է, որ խաղաղության հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնում է գտնվում Նիկոլ Փաշինյանը:

Ընդ որում, Ալիեւը նշել է, որ ադրբեջանական բանակը անհապաղ կդադարեցնի մարտերը, եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքներից: Ղարաբաղն ու նրա շուրջ գտնվող շրջանները Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն են, սակայն դե ֆակտո վերահսկվում էին հայկական ուժերի կողմից ։ Այդ շրջանների ադրբեջանական բնակչությունը արտաքսվել է 1990-ականներին։

  • Կիսվել: