հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
ԻԻՀ գահընկեց շահի որդին Իրանի ժողովրդին օգնելու կոչով դիմել է Թրամփին

ԻԻՀ գահընկեց շահի որդին Իրանի ժողովրդին օգնելու կոչով դիմել է Թրամփին

Իրանում ցույցերի ֆոնին ԻԻՀ գահընկեց շահի որդի Ռեզա Փահլավին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Սոցցանցի իր էջում նա, մասնավորապես, նշել է. «Պարո՛ն նախագահ, սա Ձեր ուշադրության, աջակցության և գործողությունների հրատապ և անհապաղ կոչ է։ Ալի Խամենեին, վախենալով, որ իր հանցավոր ռեժիմը կընկնի ժողովրդի ձեռքով և ցուցարարներին սատարելու Ձեր հզոր խոստումով, փողոցում գտնվող մարդկանց սպառնաց դաժան բռնաճնշումներով: Եվ նա ցանկանում է օգտագործել սա՝ սպանելու այս երիտասարդ հերոսներին։ Վճռորոշ ժամանակ է։ Մեկ ժամից մարդիկ կրկին դուրս կգան փողոցներ։ Խնդրում եմ՝ պատրաստ եղեք միջամտելու և Իրանի ժողովրդին օգնելու համար»։
 

  • Կիսվել: