հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԻԻՀ բանակի հրամանատարը տարածաշրջանի երկրներին խորհուրդ է տվել «ձեռք ձեռքի տալ»՝  անվտանգության ապահովման նպատակով

ԻԻՀ բանակի հրամանատարը տարածաշրջանի երկրներին խորհուրդ է տվել «ձեռք ձեռքի տալ»՝ անվտանգության ապահովման նպատակով

Իրանի բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին լայնածավալ զորավարժությունների ավարտին լրագրողների հետ զրույցում վերահաստատել է, որ երկրի ռազմական հզորությունը բացառապես պաշտպանության համար է, սակայն զգուշացրել է, որ Իսլամական Հանրապետության պատասխանը իր շահերին ուղղված ցանկացած սպառնալիքին չի սահմանափակվելու միայն երկրի սահմաններով, տեղեկացնում է tasnimnews.com-ը։

Նշվում է, որ նա վստահեցրել է հարևան պետություններին, որ Իրանը երբեք հավանություն չի տալիս ագրեսիային և ներխուժմանը, քանի որ նրա ռազմական ուժն ու զորավարժությունները կոչված են պաշտպանելու իր տարածքն ու ձգտումները:

՛՛Եթե նրանք (թշնամիները) սպառնում են մեր շահերին, մենք կսպառնանք նրանց շահերին, որտեղ անհրաժեշտ լինի։ Այնուամենայնիվ, մենք ապահովում ենք տարածաշրջանային պետությունների և մեր եղբայրների անվտանգությունը և պատրաստ ենք պաշտպանել մեր ազգը՛՛,-ասել է Մուսավին։

Նա դատապարտել է տարածաշրջանային կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի և Եվրոպայի փորձերը և նշել է, որ այդ երկրներն իրենք են ահաբեկչության և անապահովության գեներատորներ, որոնք խաթարում են անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք ներկա են եղել:

Ըստ գեներալի՝ նման կոալիցիա չի ստեղծվի, քանի որ այդ երկրների ծրագրերը, գործունեությունն ու նպատակներն անհամատեղելի են։

՛՛Իրանի Իսլամական Հանրապետությունն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ կարող է եռանդուն կերպով տարածաշրջանային անվտանգության հաստատման առանցքը լինել՛՛,- ասել է հրամանատարը: Նա նաև տարածաշրջանի երկրներին խորհուրդ է տվել ձեռք ձեռքի տալ՝ հավաքական համագործակցության միջոցով ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը:

  • Կիսվել: