ԻՀՊԿ փոխհրամանատարն հեգնանքով է Իլհամ Ալիեւի պնդումներին՝ այդ երկրի սահմանին զորավարժությունների հետ կապված
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի տեղակալ Սարդար Ֆադավին լրագրողների հետ զրույցում հեգնանքով արձագանքել է Իլհամ Ալիեւի պնդումներին՝ Ադրբեջանի հետ սահմանին ԻՀՊԿ-ի զորավարժությունների հետ կապված, հաղորդում է Rokna իրանալեզու պարբերականը:
«Երբ փոքր երեխան վիրավորում եւ անիծում է ձեզ, ձեր ձեռքը դնում եք այդ երեխայի գլխին եւ ուշադրություն չեք դարձնում»,- ասաց Ֆադավին:
Ավելի վաղ Իլհամ Ալիեւը, Anadolu-ին տված հարցազրույցում վրդովմունք էր հայտնել Ադրբեջանի հետ սահմանին իրանական զորավարժությունների կապակցությամբ՝ զարմանք հայտնելով, թե ինչու դրանք ավելի վաղ չեն անցկացվել, երբ սահմանի այն կողմում տարածքները վերահսկվում էին հայկական կողմից:
Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները չափազանց լարված են ադրբեջանցի քաղաքական գործիչների հակաիրանական հայտարարությունների, ինչպես նաեւ Իրանի սահմանին Արցախի գրավյալ տարածքներում Իսրայելի ակտիվության աճի ֆոնին: