չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Սևանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները

Սևանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները

Սևանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումներն այս տարի սկսվել են հուլիսի առաջին օրերից։

Ինչպես  տեղեկացանք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հուլիսի 8-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 2 միլիոն 512 հազար խորանարդ մետր ջուր։ 2026 թվականի հունվարից մինչ հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 146 միլիոն 999 հազար խորանարդ մետր ջուր։

2026 թվականի հուլիսի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 78 սանտիմետր բարձրության վրա, ինչը 56 սանտիմետրով բարձր է այս տարվա հունվարի վերջին գրանցված նիշից։

 

 

  • Կիսվել: