ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ԻՀՊԿ-ն զորավարժություններ է սկսել Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ

ԻՀՊԿ-ն զորավարժություններ է սկսել Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ է սկսել Իրանի արևմուտքում, հայտնում է Reuters-ը։ 

Զորավարժություններն ընթանում են Քերմանշահ նահանգում՝ Իրաքի հետ սահմանի մոտ, դրանք կտևեն մինչև երեքշաբթի: 

Զորավարժությունների նպատակն է ամրապնդել զորքերի մարտունակությունն ու զգոնությունը։

Զորավարժությունների մասին հայտնի է դարձել Մերձավոր արեւելքում իրադրության կտրուկ սրման ֆոնին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի և Բեյրութում «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրի սպանությունից հետո: Իրանն ու «Հըզբոլլահը» խոստացել են վրեժ լուծել նրանց թափված արյան համար։
 

ԻՀՊԿ-ի գեներալ Ալի Մոհամմեդը հայտարարել է, որ Իսրայելը պատասխան կստանա Հանիայի մահվան համար: Արևմտյան ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Իրանի ղեկավարությունում կարող են տարաձայնություններ լինել այն հարցում, թե ինչպես ճիշտ պատասխանել Հանիայի սպանությանը:

  • Կիսվել: