ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում բռնագրավել է երկու հունական նավ

ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում բռնագրավել է երկու հունական նավ

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարել է Պարսից ծոցի ջրային տարածքը խախտած երկու հունական նավերի բռնագրավման մասին, գրում է parstoday.com-ը:

ԻՀՊԿ այս գործողությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թեհրանում Հունաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հորդորել են իր երկրի իշխանություններին փոխանցել զերծ մնալ ծովահենությունից:

Նշենք, որ ավելի վաղ, Հունաստանում բռնագրավվել էր Իրանի դրոշով լողացող բեռնատար նավ:

Reuters-ը հաղորդել է, որ նավի վրա եղած նավթի բեռնվածքը փոխանցվել է ԱՄՆ-ին:

Միջադեպից հետո, Թեհրանում Հունաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր ԱԳՆ, և նրան էր փոխանցվել այդ կապակցությամբ Իրանի խիստ բողոքը:

  • Կիսվել: