ԻՀՊԿ-ն հայտարարել է «ամենադաժան հարձակողական գործողության» մեկնարկի մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է երկրի զինված ուժերի պատմության մեջ «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին, երբ հաստատվել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի մահվան մասին տեղեկությունը:
«Շուտով կսկսվի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատմության մեջ ամենակատաղի հարձակողական գործողությունն Իսրայելի և ամերիկյան ահաբեկչական բազաների դեմ»,- հաղորդագրությունից մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
ԻՀՊԿ-ն խոստացել է, որ «իրանական ժողովրդի վրեժի ձեռքը» անպատիժ չի թողնի Ալի Խամենեիին սպանողներին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:


