ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Իեն» փոթորիկը կարող է ամենաավերիչներից մեկը լինել ԱՄՆ պատմության ընթացքում

«Իեն» փոթորիկը կարող է ամենաավերիչներից մեկը լինել ԱՄՆ պատմության ընթացքում

ԱՄՆ իշխանությունները սկսել են գնահատել Ֆլորիդայում պատուհասած «Իեն» փոթորկի հասցրած վնասը՝ ենթադրելով, որ այն կարող է դառնալ երկրի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք սկսում ենք գնահատել Ֆլորիդայի ավերածությունների չափը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի երկրի պատմության մեջ ամենասարսափելի ավերածությունը: Մեր սրտերը ցավում են այն մարդկանց համար, ում կյանքը կործանվել է այս փոթորկի պատճառով: Մենք ձեզ հետ ենք: Եվ մենք ձեզ հետ կմնանք այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», - գրել է պետության ղեկավարը Twitter-ի իր նախագահական միկրոբլոգում։

Վերջին տվյալների համաձայն՝ Ֆլորիդայում «Իեն» փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ, նահանգում մոտ 1,3 միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Տարերքների կատաղությունը նահանգում լայնածավալ ավերածություններ է առաջացրել, կաթվածահար արել հեռահաղորդակցության ցանցերի և օդանավակայանների աշխատանքը։

  • Կիսվել: