շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ի նշան բողոքի՝ Մոլդովայում ֆերմերները տրակտորներով փակել են սահմանային կետի ճանապարհը

Ի նշան բողոքի՝ Մոլդովայում ֆերմերները տրակտորներով փակել են սահմանային կետի ճանապարհը

Ի նշան բողոքի՝ այսօր մոլդովացի ֆերմերները տրակտորներով փակել են ճանապարհը մոլդովառումինական սահմանի Լեուսենի սահմանային կետում, հայտնում են ԶԼՄ-ները:

Ինչպես հայտնի է՝ հունվարին Մոլդովայի գյուղմթերք արտադրողները իշխանություններից պահանջում էին արգելել հացահատիկի և ձեթի սերմերի տարանցումը Ուկրաինայից ավտոմոբիլային ճանապարհով և թույլատրել միայն երկաթուղով։

Նշենք, որ ֆերմերները դժգոհում են մոլդովա-ռումինական սահմանի անցակետում բեռնատարների հսկայական հերթերից, որոնց մեծ մասը տարանցիկ է Ուկրաինայից, ինչի հետևանքով ֆերմերներին ֆինանսական մեծ կորուստներ են ունենում։

 

  • Կիսվել: