ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ի դեմս բարբարոսության՝ հայերը դիմում են միջազգային իրավունքին՝ պաշտպանելու խաղաղ ապրելու իրենց իրավունքը. Ռենո Մյուզելյե

Ի դեմս բարբարոսության՝ հայերը դիմում են միջազգային իրավունքին՝ պաշտպանելու խաղաղ ապրելու իրենց իրավունքը. Ռենո Մյուզելյե

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ (2014-2019), ներկայումս Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուրի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն գրառում է կատարել՝ Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատի հետ կապված։

«Ես աջակցում եմ Հայաստանի հայցին ընդդեմ Ադրբեջանի՝ ներկայացված Արդարադատության միջազգային դատարանում։

Զանգվածային սպանությունները, խոշտանգումները, քիմիական զենքի կիրառումը և սահմանների մշտական խախտումները չեն կարող անպատիժ մնալ:

Ի դեմս բարբարոսության՝ հայերը դիմում են միջազգային իրավունքին, հաստատություններին՝ պաշտպանելու խաղաղ ապրելու իրենց իրավունքն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:

Հաագայի միջազգային դատարանն այժմ պետք է իր բարձունքի վրա գտնվի պատմության այս մեծ հանդիպմանը և արժանապատվորեն կանգնի Ալիև-Էրդողան առանցքի դեմ հայերի հետ միասին, որ դիմել են իրեն»,- գրել է Մյուզելյեն։

Panorama.am

  • Կիսվել: