հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հյուսիսային Կովկասի երեք օդանավակայաններում չեղարկվել են թռիչքների սահմանափակումները

Հյուսիսային Կովկասի երեք օդանավակայաններում չեղարկվել են թռիչքների սահմանափակումները

Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի երեք օդանավակայաններում՝ Վլադիկավկազում, Գրոզնիում, Մախաչկալայում, ժամանակավոր սահմանափակումները հանվել են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Այս օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։

Սահմանափակումների ընթացքում Մախաչկալա մեկնող չորս չվերթ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում, մեկ չվերթ՝ Վլադիկավկազ, պարզաբանում են «Ռոսավիացիան»։

  • Կիսվել: