ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հյուսիսային Կորեայի սահմանապահ զորքերը բալիստիկ հրթիռների արձակման 250 կայանք են ստացել

Հյուսիսային Կորեայի սահմանապահ զորքերը բալիստիկ հրթիռների արձակման 250 կայանք են ստացել

ԿԺԴՀ սահմանապահ զորքերը ստացել են նոր մարտավարական բալիստիկ հրթիռների 250 արձակման կայանքներ, որոնք արտադրվել են երկրի ձեռնարկություններում։ Արարողությունը տեղի է ունեցել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ Սեուլը համարում է, որ այս կայանքները կարող են օգտագործվել Հարավային Կորեային սպառնալու համար:

Կիմ Չեն Ընը նշել է, որ պաշտպանունակության ամրապնդումը պետական ​​կարևորագույն գործ է՝ բնակչության կյանքի բարելավման և բնական աղետների հետևանքների վերացման հետ մեկտեղ։ Վերջին օրերին Հյուսիսային Կորեան վերականգնողական աշխատանքներ է իրականացնում երկրի հյուսիս-արևմուտքում հեղեղումներից հետո։

Իր խոսքում Կիմ Չեն Ընը նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ «միջուկային հիմքի վրա ռազմական դաշինք» ստեղծելու մեջ, որը, նրա խոսքով, Հյուսիսային Կորեային ստիպել է ավելի ուժեղացնել իր ռազմական կարողությունները։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: