երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հյուսիսային Կորեան 60 հրետանային արկ է արձակել Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ

Հյուսիսային Կորեան 60 հրետանային արկ է արձակել Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ

Այսօր ԿԺԴՀ-ն 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափի շրջանում՝ Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ, հայտնել են հարավկորեական զինվորականները, տեղեկացնում է Yonhap գործակալությունը:

Նշվում է, որ հյուսիսկորեացի զինվորականները երկրորդ օրն անընդմեջ ռազմական գործողություն են իրականացնում տարածքում:

Նախօրեին Հյուսիսային Կորեան 200 հրետանային արկ է արձակել տարածաշրջանում։ Արկերն ընկել են հյուսիսային սահմանային գծից հյուսիս գտնվող ծովային բուֆերային գոտում՝ երկու երկրների միջև իրական ծովային սահմանին:

Հաղորդվում է նաև, որ Հարավային Կորեայի իշխանությունները հրամայել են Յոնպհենդո կղզու խաղաղ բնակիչներին տարհանել ապաստարաններ: Հարավկորեացի զինվորականները նաև պատասխան կրակային վարժանքներ են անցկացրել։

  • Կիսվել: