շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հյուսիսային հոսքում» դիվերսիայի վերաբերյալ Ռուսաստանի կողմից պատրաստված բանաձևը ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել

«Հյուսիսային հոսքում» դիվերսիայի վերաբերյալ Ռուսաստանի կողմից պատրաստված բանաձևը ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել «Հյուսիսային հոսքի» դիվերսիաները հետաքննող միջազգային հանձնաժողով ստեղծելու մասին ռուսական բանաձևի նախագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել երեք երկիր՝ ՌԴ-ն, Չինաստանը և Բրազիլիան, 12-ը ձեռնպահ են մնացել, և ոչ մեկը «դեմ» չի քվեարկել։ Նիստում բացատրվել է, որ որոշման նախագիծը, հետևաբար, համարվում է չհաստատված, քանի որ այն չի ստացել բավարար թվով կողմ ձայներ։

Բանաձևի նախագիծը պատրաստել է Ռուսաստանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, փաստաթղթի տեքստի համահեղինակ է եղել նաև Չինաստանը։

Անցյալ տարվա սեպտեմբերին միանգամից պայթեցին ռուսական երկու արտահանման գազատարները՝ «Հյուսիսային հոսքը» և «Հյուսիսային հոսք 2»-ը։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակային դիվերսիաները։ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է ակնհայտ ահաբեկչություն։

  • Կիսվել: