շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած պայթյունները դիվերսիայի հետևանք են. Բայդեն

«Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած պայթյունները դիվերսիայի հետևանք են. Բայդեն

՛՛Հյուսիսային հոսք՛՛ գազատարներում վերջերս տեղի ունեցած արտահոսքերը և պայթյունները դիվերսիայի հետևանք են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ Վաշինգտոնն աջակցում է դաշնակիցներին կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունն ուժեղացնելու և համապատասխան հետաքննության անցկացման հարցում:

Նրա խոսքով՝ իրավիճակը կայունանալուց հետո ամերիկյան կողմը ջրասուզակներ կուղարկի՝ տեղում պարզելու արտակարգ իրավիճակի պատճառները: Բայդենը հորդորել է չհավատալ ռուսական կողմի պնդումներին, իբր գազատարների պատահարի պատասխանատվությունը կրում է Արևմուտքը։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է ամերիկյան կողմի հայտարարություններին: Դիվանագիտական առաքելությունը համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը խուսափում է պատասխանել հարցին՝ ում է ձեռնտու էներգետիկ ոլորտում Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապերի խզումը: Դեսպանատունը նաև կոչ է արելանցկացնել  օբյեկտիվ ուսումնասիրություն՝ պարզելու պատահարի բոլոր հանգամանքները:

  • Կիսվել: