չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցածը զրոյացրել է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը․ Նովակ

«Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցածը զրոյացրել է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը․ Նովակ

«Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցած վթարները փաստացի զրոյացրել են Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝հանգեցնելով էներգետիկ աղքատության: Այս մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Այն ինչ տեղի ունեցավ, փաստացի զրոյացրեց Եվրոպայի  էներգետիկ անվտանգությունը։ Եվ այն դարձրեց էներգետիկ աղքատ»,- ասել է նա ռուսական էներգետիկ շաբաթվա ֆորումի ժամանակ:

Նովակի կարծիքով՝ նման «ահաբեկչական գործողության» կազմակերպիչը կլինի Եվրոպայի էներգետիկ աղքատության մեղավորը։ Փոխվարչապետը հիշեցրել է, որ Եվրոպայում գազի դեֆիցիտը գնահատվում է 800 մլն խմ։

«Հյուսիսային հոսք»-ի դիվերսիան տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, երբ գազի արտահոսք է հայտնաբերվել ռուսական գազի արտահանման երկու այլ խողովակաշարերում՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2»-ում: Շվեդիայի սեյսմիկ կենտրոնի ներկայացուցիչ Բյորն Լունդը հայտնել է, որ այդ օրը երկու հզոր ստորջրյա պայթյուն է գրանցվել արտահոսքի տարածքում։

  • Կիսվել: