երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հույն-թուրքական հարաբերությունները կարգավորման ճանապարհին են. Հունաստանի վարչապետ

Հույն-թուրքական հարաբերությունները կարգավորման ճանապարհին են. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մտադիր է մայիսին այցելել Անկարա՝ անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Աթենք կատարած այցին ի պատասխան: Այս մասին վարչապետն ասել է Skai 100.3 ռադիոկայանին:

Նա նշել է, որ թուրք-հունական հարաբերություններում հաջողվել է լավ մթնոլորտ ստեղծել։

«Մենք շատ կարևոր քայլեր ենք արել երկու երկրների մերձեցման ուղղությամբ։ Հույն-թուրքական հարաբերությունները կարգավորման ճանապարհին են, և մենք պետք է պահպանենք այդ ձեռքբերումները»,-ասել է Միցոտակիսը։

 

  • Կիսվել: