ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հութիները հայտնել են մոտ 30 մլն դոլար արժողությամբ ամերիկյան ԱԹՍ խոցելու մասին

Հութիները հայտնել են մոտ 30 մլն դոլար արժողությամբ ամերիկյան ԱԹՍ խոցելու մասին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա շարժումը հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։ Այս մասին օգոստոսի 4-ին հայտարարվել է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարիայի թելեգրամյան ալիքում, գրում է iz.ru-ն։

Նրա խոսքով՝ հութիներն անօդաչուն խոցել են սեփական արտադրության «երկիր-օդ» հրթիռով։

Սարիան ընդգծել է, որ հարձակումը «վրեժ է պաղեստինյան ժողովրդի նկատմամբ ճնշումների համար և պատասխան ԱՄՆ-բրիտանական ագրեսիային» Եմենի դեմ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր cbsnews.com-ը, մեկ MQ-9 Reaper անօդաչուն արժե մոտ 30 մլն դոլար:

  • Կիսվել: