Հութիները հայտնել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը խոցելու մասին
Եմենի Անսար Ալլահ շարժման հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ամերիկյան MQ-9 հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարք։ Այս մասին ասվում է ապստամբների հայտարարության մեջ։
«Հոդեյդայում Եմենի հակաօդային պաշտպանության համակարգերը հրթիռի օգտագործմամբ կարողացել են խոցել ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, երբ այն թշնամական առաքելություն էր իրականացնում մեր երկրի դեմ սիոնիստական կազմակերպության (Իսրայելի) անունից ,-նշվում է հայտարարության տեքստում, որը հրապարակել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան Telegram ալիքում։