Հութիները հայտարարել են Իսրայելում էլեկտրակայանի վրա հրթիռային հարձակման մասին
Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական շարժումը՝ «Անսար Ալլահ»-ը, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆայի էլեկտրակայանի վրա հրթիռային հարձակման մասին։
Ավելի վաղ հութիները փորձել են հրթիռակոծել Թել Ավիվի և Երուսաղեմի մոտ գտնվող էլեկտրակայաններն այն բանից հետո, երբ Իսրայելը ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանայի և արևմտյան Հոդեյդա քաղաքի էլեկտրակայանները:
Դեկտեմբերին «Անսար Ալլահ»-ի առաջնորդը հայտարարել էր, որ 2023 թվականի նոյեմբերից ի վեր Իսրայելի վրա հարձակվելու համար իրենք օգտագործել են 1147 հրթիռ և անօդաչու թռչող սարք: