Հութիների հակառակորդները Եմենում ցամաքային գործողություն են նախապատրաստում. CNN
Հութիների հակառակորդները Եմենում ցամաքային գործողություն են նախապատրաստում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Ինչպես հաղորդվում է՝ գործողությունը, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի երկրի հարավից և արևելքից, կարող է ռազմածովային աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։
Ըստ աղբյուրի՝ վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ից ցամաքային գործողությանը կարող են մասնակցել միայն փոքր թվով հատուկ նշանակության ուժեր, որոնց հիմնական առաջադրանքները կլինեն թիրախավորումը և օդային հարվածների ճշգրտումը։