հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն համաձայնագիր կկնքվի. Քուրթուլմուշ

Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն համաձայնագիր կկնքվի. Քուրթուլմուշ

Ստամբուլում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային 23-րդ լիագումար նստաշրջանը:

Վեհաժողովի բացմանը իր ելույթում Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին:

Նրա խոսքով՝ 30 տարի շարունակող անկայունությունից հետո տարածաշրջանը նոր փուլ է թևակոխել. Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են առկա խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, ինչպես նախատեսում է ԵԱՀԿ հիմնական առաքելությունը: Քուրթուլմուշը հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ը ոչինչ չի արել խաղաղության հաստատման համար:

Նա հույս է հայտնել, որ այժմ երկրների միջև կայուն համաձայնագիր կկնքվի, և տարածաշրջանում խաղաղության մթնոլորտ կհաստատվի:

  • Կիսվել: