շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք չենք կարող Հայաստանին զենք տրամադրել, որը կընկնի Ռուսաստանի ձեռքը․ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյեր

Մենք չենք կարող Հայաստանին զենք տրամադրել, որը կընկնի Ռուսաստանի ձեռքը․ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյեր

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, բայց մենք չենք կարող Հայաստանին զենք տրամադրել, որը կհայտնվի Ռուսաստանի ձեռքում։ Այս մասին հայատարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյերը:

Բանաձևերը, որոնց հեղինակներն են մեր կոնգրեսականները, կարևոր են, որովհետև դրանք յուրահատուկ են և հստակ ու խիստ ազդանշան են ուղարկում Ադրբեջանին ։ Բացի այդ, պակաս կարևոր չէ այն փաստը, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, բայց մենք չենք կարող Հայաստանին զենք տրամադրել, որը կընկնի Ռուսաստանի ձեռքը։ Հետեւաբար, ինչ-որ իմաստով մեր ձեռքերը կապված են։ Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կգնա Ուկրաինայի ճանապարհով և «հակահարված կտա Ռուսաստանին»։ Ես չէի ցանկանա, որ երկիրը վերադառնա Խորհրդային Միության ժամանակներին»,- Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է կոնգրեսմեն Ջեքի Սփեյերը։

Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանին զենք վաճառելու հարցը:

  • Կիսվել: