ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հուսով եմ՝ մենք կկարողանանք ավարտել պատերազմը՝ առանց Tomahawk հրթիռների անհրաժեշտության. Թրամփը՝ Զելենսկիին

Հուսով եմ՝ մենք կկարողանանք ավարտել պատերազմը՝ առանց Tomahawk հրթիռների անհրաժեշտության. Թրամփը՝ Զելենսկիին

Վաշինգտոնում սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, տեղեկացնում է DW-ն։

Հանդիպման՝ լրագրողների համար բաց մասի ընթացքում Սպիտակ տանը ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է. ՛՛Հունգարիայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովը կլինի երկկողմանի, բայց Զելենսկին կապի մեջ կլինի՛՛:

Նա պարզաբանել է, որ ձգտում է հասնել Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորման, և դա կարվի։

՛՛Հուսով եմ՝ մենք կկարողանանք ավարտել պատերազմը՝ առանց Tomahawk հրթիռների անհրաժեշտության։ Ուկրաինային հրթիռներ տրամադրելը հակամարտության սրման պատճառ կդառնա՛՛,-ասել է Թրամփը:

Նրա կարծիքով՝ պատերազմի կարգավորումը կարող է շուտով տեղի ունենալ, եթե երկու կողմերն էլ ճկունություն ցուցաբերեն։

՛՛Պուտինը չի ասի, թե համաձայն չէ Հունգարիայում հայտարարվելիք խաղաղության առաջարկների հետ։ Կարծում եմ՝ նա ևս ցանկանում է վերջ դնել պատերազմին։ Մենք երեկ խոսեցինք, քննարկեցինք բազմաթիվ մանրամասներ։ Ըստ իս, նախագահ Պուտինը ցանկանում է վերջ դնել պատերազմին, նախագահ Զելենսկին ևս ցանկանում է վերջ դնել պատերազմին՛՛,- ընդգծել է Թրամփը։

 

  • Կիսվել: