շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հուսով եմ՝ Իրանը ստացավ իր արժանի պատիժը. Ադրբեջանում Իսրայելի դեսպան

Հուսով եմ՝ Իրանը ստացավ իր արժանի պատիժը. Ադրբեջանում Իսրայելի դեսպան

Հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմը պարտադրվեց Իսրայելին, որովհետև մենք այլ ընտրություն չունեինք։ Տարիներ շարունակ մենք լսել ենք, թե ինչպես է իրանական ռեժիմը կոչ անում ոչնչացնել Իսրայելը: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ դեսպան Ռոնեն Կրաուսը։
 
«Մենք բազմաթիվ հայտարարություններ ենք լսել իրանցի առաջնորդներից, որոնք կոչ են անում ոչնչացնելու Իսրայելը։ Իսրայելը այլևս չէր կարող հանդուրժել այդ սպառնալիքները։ Իսրայելը պետք է պատասխանատվություն ստանձներ և վերացներ այդ սպառնալիքը: Հուսով եմ՝ Իրանը ստացավ իր արժանի պատիժը։ Եթե նրանք դաս են քաղել, հիանալի է։ Եթե այդպես չէ, և նրանք շարունակելու են սպառնալ Իսրայելին, ուրեմն Իսրայելը ստիպված կլինի գործել։
 
Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ Իրանը շարունակում է աջակցել իր դաշնակիցներին։ Դրա օրինակներից են «Հըզբոլլահ»-ը, ՀԱՄԱՍ-ը։ Այդ շարքին են դասվում նաև հութիները։ Նրանք շարունակում են հարձակվել Իսրայելի վրա։ Ընդամենը մի քանի օր առաջ հութիներն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելը ստիպված էր արձագանքել դրան։ Նրանք դա ինքնուրույն չեն անում։ Նրանք հետևում են Իրանի հրահանգներին»,-ասել է դեսպանը և ընդգծել, որ Իսրայելը «չի կարող հանդուրժել իր ինքնիշխանությանը, իր անվտանգությանը սպառնացող վտանգները»։

  • Կիսվել: