ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հուսով եմ՝ Իրան-Թուրքիա հարաբերությունները կզարգանան երկու երկրի ղեկավարների դիտարկած ռազմավարական հարաբերությունների ուղղությամբ. Զարիֆ

Հուսով եմ՝ Իրան-Թուրքիա հարաբերությունները կզարգանան երկու երկրի ղեկավարների դիտարկած ռազմավարական հարաբերությունների ուղղությամբ. Զարիֆ

Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Իրան-Թուրքիա հարաբերությունները կընդլայնվեն երկու երկրների ղեկավարների կողմից դիտարկված ռազմավարական հարաբերությունների ուղղությամբ, գրում է parstoday.com-ը:

Ուրբաթ օրը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո, նշելով, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարցեր, Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է.«Մենք քննարկել ենք երկկողմ  տնտեսական ու քաղաքական  հարաբերությունները,  երկու երկրի հյուպատոսական խնդիրներն ու երկկողմ տարածաշրջանային համագործակցությունները և հուսով եմ, որ այս քննարկումները լավ ավարտ կունենան, և որ երկողմ հարաբերություններն առաջ կընթանան երկու երկրի ղեկավարների  կողմից դիտարկված ռազմավարական հարաբերությունների ուղղությամբ»:

Իրանի արտգործնախարարը նաև իրանցի հայրենակիցներին հղած ուղերձում, շնորհավորելով արեգակնային  Նոր տարին, նշել  է. «Հուսով եմ, որ հաջորդ տարին բոլոր իրանցիների համար կլինի առողջության, բարեկամության և ազգային համերաշխության տարի»:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր  Ստամբուլում հանդիպել և բանակցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ:

  • Կիսվել: