կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Հուսով եմ՝ գալիք տարում Մոսկվա-Անկարա քաղաքական երկխոսությունը կզարգանա․ Պուտինը՝ Էրդողանին

Հուսով եմ՝ գալիք տարում Մոսկվա-Անկարա քաղաքական երկխոսությունը կզարգանա․ Պուտինը՝ Էրդողանին

Վստահ եմ, որ Մոսկվան և Անկարան հաջորդ տարի կշարունակեն զարգացնել համագործակցությունը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ասպարեզներում։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Ամանորյա շնորհավորական ուղերձում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը վստահություն է հայտնել, որ Մոսկվան և Անկարան հաջորդ տարի կշարունակեն զարգացնել համագործակցությունը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ասպարեզներում։

«Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում շատ բան է արվել ռուս-թուրքական բազմակողմանի համագործակցությունը զարգացնելու համար, իրականացվել են էներգետիկ և ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր, երկու երկրները համատեղ ջանքերով նպաստել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը», - հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ գալիք տարում Մոսկվան և Անկարան կշարունակեն զարգացնել քաղաքական երկխոսությունը և արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ «ի շահ բարեկամ ժողովուրդների և հանուն Եվրասիական մայրցամաքում անվտանգության և կայունության ամրապնդման»:

  • Կիսվել: