երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հուսիները կվերսկսեն Կարմիր ծովում և Իսրայելի վրա հարձակումները՝ Իրանին աջակցելու համար

Հուսիները կվերսկսեն Կարմիր ծովում և Իսրայելի վրա հարձակումները՝ Իրանին աջակցելու համար

Եմենի հուսիները որոշել են վերսկսել նավագնացության ուղիների և Իսրայելի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումները՝ փորձելով աջակցել Իրանին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով հուսիների բարձրաստիճան ներկայացուցիչներին։

Պաշտոնյաներից մեկը նշել է, որ ապստամբների առաջին հարձակումը կարող է սկսվել արդեն այսօր երեկոյան։

Թրամփի վարչակազմի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում հուսիները դադարեցրել են Կարմիր ծովի նավագնացության երթուղու վրա իրենց հարձակումները։ Դրա արդյունքում կասեցվել են նաև ԱՄՆ-ի կողմից հասցած հարվածները։

Հոկտեմբերին կնքված հրադադարի համաձայնագրից հետո նրանք դադարեցրել են Իսրայելի վրա իրենց հարձակումները, ինչի արդյունքում դադարեցվել են նաև Գազայում տեղի ունեցող խոշոր մարտերը։

  • Կիսվել: