հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հուրգադայում շնաձկան հարձակումից հետո իշխանությունները արգելափակել են մի շարք լողափերի աշխատանքը

Հուրգադայում շնաձկան հարձակումից հետո իշխանությունները արգելափակել են մի շարք լողափերի աշխատանքը

Հուրգադայում՝ Սահլ Հաշիշ կոչվող լողափում, շնաձկան հարձակման ենթարկված 68-ամյա ավստրուհու մահվան պատճառով երկրի իշխանությունները արգելափակել են Կարմիր Ծովի մի շարք լողափերի աշխատանքը, փոխանցում է Reuters-ը:

Ըստ աղբյուրի՝ կինը միջադեպից հետո տեղափոխվել է մասնավոր հիվանդանոց, նրան վերակենդանացնելու փորձերն ապարդյուն են եղել, քանի որ արյան շրջանառության անբավարարության հետևանքով կինը մահացել է:

Աղբյուրը նաև հայտնում է, որ մահացած ավստրուհին վերջին 5 տարիներին եգիպտացի ամուսնու հետ բնակվել է Եգիպտոսում:

«Շրջակա միջավայրի նախարար Յասմին Ֆուադը  Հուրգադայի Սահլ Հաշիշ հանգստավայրում երկու կանանց վրա շնաձկան հարձակվելու դեպքից անմիջապես հետո հանձնարարել է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ դեպքը քննելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպից հետո սա Եգիպտոսի կառավարության առաջին պաշտոնական արձագանքն է։

  • Կիսվել: