կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով զոհված ռուսաստանցու մարմնի մնացորդները կտեղափոխեն հայրենիք

Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով զոհված ռուսաստանցու մարմնի մնացորդները կտեղափոխեն հայրենիք

Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով զոհված ռուսաստանցու աճյունը հանձնվել է մասնագիտացված ընկերության՝ հետագայում Ռուսաստան տեղափոխելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Վիկտոր Վորոպաևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Որոշ ժամանակ անց զոհված ՌԴ քաղաքացու աճյունը կընդունի նրա հայրը, ով գտնվում է Եգիպտոսում՛՛,-նշել է նա։

Դիվանագետը նաև ասել է, որ տղամարդը որդու աճյունը կտանի Ռուսաստան, հայտնում է RT-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 8-ին հայտնի է դարձել Հուրգադայի ափերի մոտ շնաձկան հարձակման հետևանքով 23-ամյա ռուսաստանցու զոհվելու մասին։ Լողափը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գտնվում է Dream Beach հյուրանոցի հարեւանությամբ։

 

  • Կիսվել: