երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հունվարի 1-ից մինչ օրս Ճապոնիայում ավելի քան 800 ստորգետնյա ցնցում է գրանցվել

Հունվարի 1-ից մինչ օրս Ճապոնիայում ավելի քան 800 ստորգետնյա ցնցում է գրանցվել

Ճապոնիայի արևմտյան ափին` Իսիկավա պրեֆեկտուրայի մոտ, հունվարի 1-ին տեղի ունեցած մի շարք ուժեղ երկրաշարժերից հետո, ավելի քան 800 ստորգետնյա ցնցում է գրանցվել: Այս մասին հայտնել է երկրի օդերևութաբանական ծառայությունը:

2024 թվականի առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու տարածքում ժամը 16։06-ից տեղի են ունեցել մի շարք ուժեղ երկրաշարժեր: Ամենաուժեղ երկրաշարժը եղել է 7,6 մագնիտուդ է ունեցել:

2024 թվականի հունվարի 1-ի երկրաշարժը Նոտո թերակղզու տարածաշրջանի համար ամենահզորն էր 1885 թվականից ի վեր, երբ սկսել են  նման վիճակագրություն վարել։

  • Կիսվել: