շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հունիսի 15-ից Հունաստանում կբացվի զբոսաշրջային սեզոնը

Հունիսի 15-ից Հունաստանում կբացվի զբոսաշրջային սեզոնը

Զբոսաշրջային սեզոնը Հունաստանում կբացվի հունիսի 15-ից, իսկ հուլիսի 1-ից աստիճանաբար այլ երկրներից դեպի Հունաստան ուղիղ ավիաչվերթները, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտըակիսը՝ ժողովրդին ուղղված ուղերձում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Զբոսաշրջային սեզոնը կսկսվի հունիսի 15-ից, երբ բացվում են սեզոնային հյուրանոցները: Իսկ հուլիսի 1-ից աստիճանաբար կսկսվեն միջազգային ուղիղ ավիաչվերթները՝ մեր զբոսաշրջային ուղղություններով»,- ասել է Միցոտակիսը:

Նա նաև տեղեկացրել է, որ Հունսատան ժամանող զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի ախտորոշմանն թեստեր հանձնեն:

 

 

 

  • Կիսվել: