երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունգարիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Հունգարիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Հունգարիայի խորհրդարանը գարնանային նստաշրջանի առաջին նիստում վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ վերջնական քվեարկության ժամանակ կողմ է եղել 188 պատգամավոր, դեմ՝ վեցը, չի քվեարկել չորս պատգամավոր։

Այն բանից հետո, երբ Թուրքիան հունվարին վավերացրեց դաշինքին Շվեդիայի անդամակցությունը, Հունգարիան վերջին դաշնակից երկիրն էր, որը դա չարեց:

Վավերացվելուց հետո այն պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը:

 

  • Կիսվել: