ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 մլրդ եվրոյի ֆինանսական հատկացումից

Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 մլրդ եվրոյի ֆինանսական հատկացումից

Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից, գրում է Ֆրանսպրես գործակալությունը:  Սա առաջին անգամ է, երբ դաշինքը դիմում է նման միջոցների։
 

Ամիսներ առաջ հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը պնդել է, որ Հունգարիան չի համապատասխանում ԵՄ ժողովրդավարական չափանիշներին, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսների, շահերի բախման և ԶԼՄ-ների անկախության հարցերում:

Եվրահանձնաժողովից հստակեցրել են, որ Հունգարիան պետք է մինչև 2024 թվականի վերջ անհրաժեշտ իրավական բարեփոխումներ իրականացներ, սակայն չի կատարել իր պարտավորությունը

Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այդ գումարներն «իրենցն են»՝ խոստանալով պայքարել ֆինանսական փաթեթը ստանալու համար։

  • Կիսվել: