հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Հունգարիան սպառնում է Ուկրաինային՝ Ռուսաստանից նավթի տարանցման արգելքի պատճառով

Հունգարիան սպառնում է Ուկրաինային՝ Ռուսաստանից նավթի տարանցման արգելքի պատճառով

Հունգարիան հայտարարել է հակաքայլերի մասին, երբ Ուկրաինան արգելել է Лукойл-ից ռուսական նավթի տարանցումն իր տարածքով։ «Մենք կարգելափակենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից միջոցների հատկացումը, քանի դեռ Ուկրաինան չի լուծել Лукойл-ի խնդիրը»,- հունգարական ATV հեռուստաալիքին ասել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն: Ըստ Հունգարիայի՝ խոսքը 6,5 միլիարդ եվրոյի մասին է, որը պետք է ծախսվի Ուկրաինային զենք ու զինամթերք մատակարարելու համար

։ Սիյարտոն վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն կհամոզի Ուկրաինային ապաշրջափակել ռուսական Лукойл ընկերության նավթի մատակարարումները «Դրուժբա» նավթամուղով, որով ռուսական նավթը հոսում է Արևելյան Եվրոպա։ Հունիսին Ուկրաինան ընդլայնել է Лукойл-ի նկատմամբ պատժամիջոցները: Մասնավորապես, Կիևն արգելել է ռուսական ընկերության արտադրանքի տարանցումը Ուկրաինայի տարածքով՝ «Դրուժբա» խողովակաշարով։ Արդյունքում՝ Հունգարիան և Սլովակիան զգալիորեն կտրվել են իրենց նավթի կարևորագույն մատակարարից:

Այդ խողովակաշարով Лукойл-ն իրականացնում է Արևելյան Եվրոպայի երկրներ նավթի մատակարարումների մոտ կեսը։ Հունգարիայի կառավարության կարծիքով՝ ռուսական նավթի մատակարարումների դադարեցումը սպառողների համար կարող է հանգեցնել վառելիքի գների բարձրացման։ Արևելյան Եվրոպայի երկու երկրի խնդրանքով հարցը կքննարկվի ԵՄ առևտրային քաղաքականության կոմիտեի նիստում:


  • Կիսվել: