երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հունգարիան մտադիր է դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Հունգարիան մտադիր է դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Հունգարիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ մտադիր է Ազգային ժողովին Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու առաջարկ ներկայացնել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հունգարական խմբագրությունը։

Նշվում է, որ ՄՔԴ-ից դուրս գալու հավանականության մասին խոսակցություններն ակտիվացել են դեռևս Դոնալդ Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունից հետո:

Պարբերականը նշում է, որ Հունգարիայի կառավարությունը սպասում էր դատարանի նկատմամբ Թրամփի գործողություններին: «Երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ պատժամիջոցներ կկիրառի Հաագայի դատարանի նկատմամբ՝ ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդերի, Հունգարիայի իշխանությունները դա ընդունեցին որպես գործողություն սկսելու ազդանշան»,- գրել է պարբերականը:

Այսօր՝ ապրիլի 2-ին, Իսրայելի վարչապետը պետք է ժամանի Հունգարիա։ Չնայած Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Նեթանյահուի դեմ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար ՄՔԴ-ի տրած ձերբակալման հրամանին՝ Իսրայելի վարչապետը որոշել է մեկնել Բուդապեշտ:

Հունգարիան ստորագրել և վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, սակայն չի փոխել ներքին ​​օրենսդրությունը դրա իրականացման համար: Դա նշանակում է, որ Բուդապեշտը մտադիր չէ կատարել Նեթանյահուի ձերբակալության հրամանը։

 

  • Կիսվել: