կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինային

Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինային

Բուդապեշտը կասեցրել է դիզելային վառելիքի արտահանումը Կիև, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Տեղեկացնում եմ ձեզ, որ դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա կասեցված են։ Դրանք չեն վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերսկսվել նավթի մատակարարումները «Դրուժբա» նավթամուղով»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ նմանատիպ որոշում է կայացրել նաև Սլովակիան։ Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նույնպես սպառնացել է Վլադիմիր Զելենսկուն ամբողջությամբ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։

  • Կիսվել: