ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հունգարիան չի ձերբակալի Պուտինին. Սիյարտո

Հունգարիան չի ձերբակալի Պուտինին. Սիյարտո

Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրամանագիր է արձակել դեռևս 2023 թվականին։ Հունգարիան, որպես ՄՔԴ-ի այսպես կոչված Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկիր, գտնվում է իր իրավասության ներքո, բայց Բուդապեշտը չի ձերբակալի Կրեմլի առաջնորդին: Այս մասին տեղեկացնում է Bild-ը։

Նշվում է, որ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն երաշխավորել է Պուտինի մուտքը երկիր և հայտարարել, որ ամեն ինչ կանի՝ «որպեսզի նա հաջող բանակցություններ վարի Թրամփի հետ, ապա վերադառնա տուն»։

«Մենք նրան հարգանքով կընդունենք, կտեղավորենք և կապահովենք բոլոր պայմանները ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների համար»,-ասել է Սիյարտոն։

 

 

  • Կիսվել: