հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հունաստանը հաստատել է՝ զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա

Հունաստանը հաստատել է՝ զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա

Աթենքը չի պատրաստվում զինվորականներ ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը:

Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային։

Նշենք, որ Հունաստանի Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հույն զինծառայողները չեն մասնակցի ԱՄՆ-ի գործողություններին կամ Ուկրաինայում ռազմական գործողություններին: Այդպես է գերատեսչությունը մեկնաբանել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության մասին հուշագրերը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու մասին տեղական մամուլի հրապարակումները:

 

  • Կիսվել: